8

ԴԻՍՖՈՆԻԿ ՁԱՅՆ
(Ամեն կողմից ձայներ հանելով)
Ինչպե՞ս...
Սենյակը ավելի է սառչում, շրջապատը' սևանում։
Ականջներին հասնում է շատ բարձր շնչառություն։
ՎԱՐԴԱՆ
(Մտքում, ինքն իրեն ցավեցնելով)
Արթնացի՛ր, դե, արթնացի՛ր:
ԴԻՍՖՈՆԻԿ ՁԱՅՆ
(Շշուկով, մոտակայքում)
Օգնե՞մ։
Վարդանը շատ դանդաղորեն գլուխը դարձնում է ձախ. Աղջիկը նրա կողքն է և, բերանը չափից ավելի լայն բացած, ժպտում է' աչքերը կղպված տղայի վրա։ Սևացած, մաշված եղունգներով ծանր մոխրագույն ձեռքը դնում է նրա ուսին։ Կարմիր հեղուկ է սկսվում թափվել այդտեղից։ Վարդանը ցավից ու վախից բղավում է։ Արցունքները սկսում են անհամբերությամբ վայրէջք կատարել։ Փորձելով փախչել' նա սողում է անվերջ թվացող անկողնի վրա։ Ուսը այրվում է, բայց ձեռքը չկա։ Վարդանն ընկնում է բարձրադիր անկողնուց սև տարածք և արթնանում է։
ՎԱՐԴԱՆ
(Նստած դիրքում, արագ սրտի տրոփումով և ծանր շնչառությամբ)
Էլի...էլի աղջիկն էր...պետք է Հովհաննեսին ասեմ, կարող ա բան կիմանա։ Մեջներիցս ինքն ա խելացին։
Պառկում է և ուսը ցավում։ Բացում է և տեսնում է' սև ու կարծր է, ինչպես չորացած լավան։
ՎԱՐԴԱՆ
(Վախեցած)
Բայց երազ էր...բան չեմ հասկանում...հաստատ Հովհաննեսին պետք է ասեմ։
Չկարողանալով քնել' դիտում է ձեռքի ագաթին։ Կրկին հանում է համեմատաբար ավելի բարձր ու անհավասար մեղեդի։
ՎԱՐԴԱՆ
(Ինքն իրեն)
Չէ, մի րոպե...էս քարի ձայները...ուրեմն էս քարից ա...պետք է մի բան անենք...

Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top