4
Վարդանի բեռնից քմծիծաղ է դուրս թռչում:
ՎԱՐԴԱՆ
Ի՞նչ կարողեի անել, հոգիներ արթնացնե՞լ: ՈՒւււււ՜ււ:
Տղան գրգռվում է և դուրս շտապում' դողդողալով, իսկ ընկերը շարունակում է ծիծաղել, քայլելով նրա հետևից:
Ընկերները ուղղվում են տուն, իսկ քարը շարունակում է փայլել:
ՓԱՅՏՅԱ ՏՈՒՆ, ԼԱՎ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ ՍԵՆՅԱԿՆԵՐ, ՏՈՆԱԿԱՆ ԶԱՐԴԱՐԱՆՔ
Վարդանը բացում է դուռը և առաջին բանը, որը լսում է' տոնական բարձր երգը: Փակում է դուռը ու, հետևից ցեխի շառավիղ թողնելով, մտնում է ամենաժողովված սենյակը:
Ընտանիքը' հայրը, մայրը և կրտսեր քույրը, արդեն դնում էին տոնածառը:
Մայրը, լսելով որդու ոտնաձայները, գնում է նրա ետևից:
ՄԱՅՐ
(ձեռքերը ծալած, որոտալով)
Իսկ ո՞վ ա մաքրելու էս ցեխը հետևիցդ:
Տղան վախից ցատկում է ու մեղավորի նման ժպտում է:
ՎԱՐԴԱՆ
Բան չկա, հեսա կանեմ:
Մայրը ծաղրանքով շարժում է գլուխը:
ՄԱՅՐ
(քիթը ծռած)
Իհարկե կանես, ոնց որ տնայիններդ ես անում: Ինչու՞ ուշացար:
Որդին հոգնածությունից արտաշնչում է և կուզիկանում: Կիսափակ աչքերը կանգնում են մոր վրա:
ՎԱՐԴԱՆ
(ներվայնացած)
Մամա, արձակուրդներն են վերջապես եկել, թո՛ղ վայելեմ:
Մայրը ձեռքի շարժումով արտահայտում է ջղայնությունը ու դառնում է:
Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top