3

Տղայի դեմքին առաջանում է մի խորամանկ ժպիտ:
ՎԱՐԴԱՆ
Գնանք, ուրեմն:
ՄՈՒԹ ՔԱՐԱՆՁԱՎ, ՀՈՍՈՂ ԳԵՏ ՆԵՐՍՈՒՄ, ՔԱՐԵՐ
Տղաները մտնում են քարանձավ: Հովհաննեսը վախենում է, իսկ Վարդանը' առանց մտահոգվելու ուսումնասիրում է քարանձավը: Հատակի վրա ձյուն է, սառույց և քարեր: Պատերը զարդարված են լինում որմնանկարներով, որոնք ձյան պատճառով մարում են:
Գետակի մոտ' ձյան տակ, Վարդանը գտնում է բաց կապույտի և վառը կարմրի միավորման մարմնավորում' մի հստակ, սահուն ու փոքր քարի կտոր: Սկսում է ձյունն ու տակի հողը փորել, նրան հաջողվում է ազատել քարին: Դրա արտացոլանքը պայծառանում է տղայի աչքերում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ
(դողալով, ցածր ձայնով)
Դե գնանք...էլ բան չկա...
Նրա ձայնի արձագանքը հասնում է Վարդանի ականջներին, բայց նրա միտքը ամբողջությամբ գտնվում է պայծառագեղ ագաթի լծի տակ:
ՎԱՐԴԱՆ
(մտքում)
Ինչ գեղեցիկ է...
ՀՈՎՀԱՆՆԵՍ
(գոռալով)
ՎԱՐԴԱ՛Ն:
Կապը քարի և խելքի միջև կտրվում է: Վերադառնում է իրականություն: Նայում է աջ ու ձախ, տեսնում է ընկերը տեսադաշտում չի, կիսաթանկարժեք քարը պահում է դպրոցական պայուսակում ու ոտքի է կանգնում:
ՎԱՐԴԱՆ
(մոտենալով Հովհաննեսին)
Եկա՛, եկա՛: Մի քիչ համբերություն ունեցիր:
Հովհաննեսը նայում է ընկերոջը, աչքերը նեղացնում է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ
(զգուշորեն, հետաքրքրորեն)
Ինչի՞ եմ զգում, որ մի վատ բան ես արել:

Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top