16
Ընկերը քայլում է հետը' նրան չթողնելով մենակ:
ԲԱՑ ՏԱՐԱԾՔ, ՔԱՐՔԱՐՈՏ, ԲԼՈՒՐՆԵՐ ՈՒ ՁՈՐԵՐ, ԵԿԵՂԵՑԻՆԵՐ ՈՒ ՎԱՆՔԵՐ
Հեռվում տեսնում են Արատեսի վանքը, որը գտնվում է Նախիջևանի սահմանին մոտ: Վանքից առաջ երևում է մատուռներ ու փոքր եկեղեցիներ, որոնցից շատերը փլված են' առանց գմբեթների, դռների ու հիմքերի:
Տղաները քայլում են լուռ: Վարդանը աչքերը տանում է ուր որ կարելի է: Գտնում է աղջկան' անարտահայտիչ տեսքով: Գլխում տալիս է ցածր, դիսֆոնիկ մեղեդին, իսկ շշուկները ավելի պարզ լինել չեն կարող' « գալիս ենք »:
ՀՈՎՀԱՆՆԵՍ
(հանգիստ)
Արի, էս եկեղեցում հորեղբայրս սարկավագ ա:
Վարդանը հենց որ մտնում է եկեղեցի, հեռվից դիտող աղջիկը խժռվում է:
ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐՍԸ, ՎԱՌՎՈՂ ՄՈՄԵՐ, ՊԱՏԱՐԱԳ
Տղաները նստում են: Քահանան կարդում և բացատրում է Աստվածաշնչից մի դրվագ: Վարդանը դիտում է պատերի վրայի սրբերի մանրանկարները:
ՔԱՀԱՆԱ
« Տիրոջ անունը ամուր աշտարակ է, արդարը վազում է նրա մեջ և ապահով է »:
Մեկ ժամ հետո ավարտվում է պատարագը: Տղաները մոտենում են սարկավագին' Հովհաննեսի հորեղբորը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ
Հորեղբայր, կարո՞ղ ենք մի բան հարցնել:
Սարկավագը ժպտում է ու գլուխն է շարժում:
ՍԱՐԿԱՎԱԳ
Իհարկե, ի՞նչն է ձեզ մտահոգում:
Ընկերները նայում են իրար: Որոշում են, որ Վարդանը պիտի հարցնի:
Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top