15

ՎԱՐԴԱՆ
(արցունքները սրփելով)
Ես լ-լավ եմ...
Նայում է աղջկան, քաջություն է հավաքում և անսպասելիորեն հեռանում է, դուրս է գալիս խոհանոցից, ապա' տնից:
Ծնողները շփոթված նայում են հետևից:
ՀԱՅՐ
(կնոջը)
Ի՞նչ եղավ, ու՞ր ա գնում:
Կինը նայում է ամուսնուն անպատասխան աչքերով ու լուռ է մնում:
ՁՅՈՒՆԱԾԱԾԿ ՃԱՆԱՊԱՐՀ, ՏՆԵՐ, ԲԼՈՒՐՆԵՐ ԵՒ ՁՈՐԵՐ
Վարդանը ևս մեկ անգամ հասնում է ընկերոջ տունը: Դուռը չի թակում' Հովհաննեսը արդեն բացում ու դուրս է գալիս:
ՀՈՎՀԱՆՆԵՍ
(լրջորեն)
Զգացի, որ գալու ես: Խոսա:
Տղան թախծոտ ու չարչարված աչքերով նայում է նրան:
ՎԱՐԴԱՆ
(թմրած)
Տեսա նրան: Ոչ երազում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ
(սարսափած)
Ո՞նց, իրական ա...
Խորհում է և արտաշնչում է կասկած:
ՀՈՎՀԱՆՆԵՍ
(անինքնավստահորեն)
Իսկ եթե...եթե գնանք եկեղեցի՞: Կաղոթենք և չի մոտենա մեզ: Չգիտեմ, էլ ի՞նչ պիտի անենք:
Վարդանը կամաց շրջվում է և գնում է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ
(ետևից գնալով)
Ու՞ր:
ՎԱՐԴԱՆ
(ակնթարթորեն պատասխանելով)
Եկեղեցի:

Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top