Բայց ընկերը վազում, գնում է' արհամարհելով ընկերոջ կանչերը: Հասնում է բլրի ծայրին, բացում է պայուսակը, շրջում է վերևից ներքև և քարը ընկնում է ձոր: Ետևից հասնում է Վարդանը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ
(պայուսակը տալով ընկերոջը)
Ըհը, վերցրու: Ողջ, առողջ մնացիր:
Վարդանը նայում է ընկերոջը մի անբացատրելի արտահայտությամբ:
ՎԱՐԴԱՆ
(կամաց, հոգնած)
Եղավ...քարը...չկա:
Հովհաննեսը շարժում է գլուխը' ուրախ և հպարտ:
ՎԱՐԴԱՆ
Լ-լավ...դե, գնամ...հաջող...
Տղան նայում է ընկերոջը մի փոքր անհանգստացած:
ՀՈՎՀԱՆՆԵՍ
(դանդաղորեն)
Լա՞վ ես:
Ընկերը առանց պատասխանելու խլում է պայուսակը և դառնում, հեռանում է:
Հովհաննեսը շփոթվում է: Չիմանալով ինչ անել' գնում է տուն:
ՁՈՐԸ, ՃԱՔԱԾ ԱԳԱԹԸ ՔԱՐՔԱՐՈՏ ՀՈՂԻՆ
Մանր ճաքից դուրս է գալիս սպիտակ ծուխ, բարձրանում է երկինք, տարածվում ամենուրեք:
ՁՅՈՒՆՈՏ ՊԱՐՏԵԶ, ՎԱՐԴԱՆԵՆՑ ՏՈՒՆ, ՏԱՔ ՆԵՐՍՈՒՄ
Վարդանը բացում է դուռը և մտնում է ներս: Վառ գույները գալիս են աչքերի առաջ, զգում է տան տաքությունը և ուրախ աղմուկը, որը հուզում է իրեն: Մտնում է խոհանոց.
Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top