12

Նրանք անշարժ իրար են նայում:
ՎԱՐԴԱՆ
(ցածրաձայն)
Բայց չեմ կարում կտրվել քարից: Հենց որ տեսնում եմ, կախվում եմ:
Հովհաննեսը ժպտում է և ձեռքը դնում է Վարդանի ձախ ուսին, և նա գոռում է, հետո' ձեռքը հեռացնում է ուսից:
ՎԱՐԴԱՆ
(զայրացած)
Էնտեղ մի կպիր, ցավում ա:
Ընկերը նայում է նրան հետաքրքրությամբ: Վարդանը ցույց է տալիս նրան սևացած վերքը: Հովհաննեսը մտահոգված նայում է դրան:
ՎԱՐԴԱՆ
(առանց արտահայտության)
Երազում ա եղել էս, արթնացա' իրական ա: ՄԻ վախենալու ուրվական աղջիկ կամ ինչ որ բան  ա արել: Երեք անգամ սրան տեսա:
ՀՈՎՀԱՆՆԵՍ
(լրջորեն)
Ուրեմն կա ծրագրի փոփոխություն: Քարը պայուսակիդ հետ տալիս ես ինձ, նետում եմ ձոր:
ՎԱՐԴԱՆ
(ջղայնացած)
Վա, չէ՛: Ուզում ես մայրս սպանի՞ ինձ:
Հովհաննեսը անսպասելիորեն հարձակվում է ընկերոջ վրա և վերցնում է պայուսակը: Վարդանը բռնում է պայուսակի թևից և քաշում է այն, բայց Հովհաննեսը բաց չի թողնում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ
(գոռալով)
Կներես:
Նա ոտքով հարվածում է ընկերոջը, և նա բաց է թողնում պայուսակը, ընկնում գետնին: Հովհաննեսը արագ վազում է դեպի բլուր:
ՎԱՐԴԱՆ
(չափազանց բարկացած, բղավելով)
ՀՈՎՀԱՆՆԵՍ, ՀԵ՛Տ ԱՐԻ:

Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top