10
Մայրը կիտում է հոնքերը' հասկանալով, որ ինչ որ բան է պատահել:
ՄԱՅՐ
(զարմացած, հետաքրքրորեն)
Էսքան շու՞տ, ի՞նչ ա եղել որ:
Տղան սեղանի վրայից վերցնում է լավաշ հացը և հեռանում է: Ծնողները ապշած նայում են իրենց որդուն:
ՀԱՅՐ
(բարձրաձայն)
Ու՞ր ես գնում, արի՛ կշտացիր նոր գնա, գոնե:
Որդին չի լսում և լսվում է դուռ բացվելու և փակվելու ձայնը:
ՁՅՈՒՆԱԾԱԾԿ ՃԱՆԱՊԱՐՀ, ՏՆԵՐ, ԲԼՈՒՐՆԵՐ ԵՒ ՁՈՐԵՐ
Վարդանից շատ ժամանակ չի խլում ընկերոջ տուն գնալը: Թակում է դուռը, բացում է Հովհաննեսի մայրը:
ՎԱՐԴԱՆ
(քնաթաթախ)
Բարև ձեզ...Հովհաննեսը կարա՞ դուրս գա հիմա:
ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՄԱՅՐ
(ժպտալով)
Բարև, Վարդան, կարող ա, բայց...ինչ-որ բան ա եղե՞լ, տեսքդ...ոնց որ հիվանդ լինես:
Տղան գլուխը շարժում է:
ՎԱՐԴԱՆ
Բան չկա, չեմ կարողացել լավ քնել:
Մայրը ժպտում է և մտնում է տուն' որդուն կանչելու:
Սպասելիս Վարդանի մտքում քարի մեղեդին է շրջում: Ավելի է բարձրանում, շշուկները պարզ լսվում են: Հետո մտքում ծագում է երկրորդ երազի պատկերը' «գալիս ենք»:
ՀՈՎՀԱՆՆԵՍ
Վարդա՞ն, եկա, ի՞նչ կա:
Վերադառնում է իրականություն:
Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top