Վերջերս հին ծանոթներիցս մեկը, որը համալսարանական տարիներին ակտիվիստ էր, կապ հաստատեց ինձ հետ։ Հայտնի համալսարաններից մեկում է սովորել, սակայն նորմալ աշխատանք այդպես էլ չի կարողացել գտնել իր՝ ակտիվիստական անցյալի պատճառով։
Նա ատում էր կապիտալիզմն ու չի էլ փորձել աշխատանք գտնել իր կարծիքով տրամաբանությունից դուրս հասարակությունում։
Մինչև 40 տարեկան դառնալը չի աշխատել ու արդյունքում շարունակել է մաքրուհի աշխատող մորից կախում ունենալ։
Բոլորն էլ կմտածեն, որ նրա տրամաբանությունը լի է բացերով։ Նա փնովում էր սոցիալիստական համակարգը, որտեղ աշխատավորները շահագործվում էին կառավարության կողմից, բայց նա իր մոր հետ նույն կերպ էր վարվում։ Ոչ ոք չէր կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ չէր խղճում մորն ու փորձում աշխատանք գտնել։ Ի՞ն չն էր իսկապես նրան այսպիսին դարձրել։
Կարծում եմ՝ հեղինակավոր համալսարանն ավարտելուց հետո իր համար բարձր չափանիշներ է ունեցել։ Պատկերացնո՞ւմ եք՝ որքան բարկացած ու անօգնական է իրեն զգացել, երբ հասարակության կողմից մերժվել է իր ակտիվիստկան անցյալի պատճառով։
Ավելին՝ փաստը, որ ձախողվել էր ֆինանսապես անկախ լինել, հավանաբար ստիպում էր նվաստացած զգալ ու ահռելի վնաս էր պատճառում իր անձին։
Նվաստացումն ու անկարևորությունն այն գացմունքներն են, որոնք մարդն ամենադժվարն է հաղթահարում։ Եվ այսպես մարդիկ սկսում են ինքնապաշտպանվել սարկազմով, մեղադրել արտաքին գործոններին, ու իրենց տեսակետը բացատրել անհիմն արդարացումներով։
Բանն այն է, որ չես կարող ինքդ քեզ պաշտպանել արդարացումներով, որովհետև ինքդ չես հավատում ինքնապաշտպանողական պատճառաբանություններիդ։
Քո էգոն դեռ տառապում է նվաստացման ու անկարևորության զգացումից, նույնիսկ երբ ձևացնում ես, որ այդպես չէ։
Հեղինակ Քիմ Հյոն Քյոնն իր <Մարդկային տեսարան> էսսէում գրում է, որ սիրո հականիշն ատելությունը կամ բարկությունը չէ, այլ անտարբերությունը։
Եվ ուրեմն կյանքի հականիշն էլ ոչ թե մահն է, կամ անկումը, այլ մեր պաշտպանողական բնույթը, որը մարդկանց ստիպում է խուսափել իրականությունից։
Երկար ժամանակ իմ այս ծանոթը ևս խուսափում էր իրականությունից։ Գուցե կարծում էր՝ ավելի լավ է ցույց տալ ճնշող դիմադրողականությունը, քան ուղղակի դեմ հանդիման կանգնել այն իրականությանը, որը ստիպում էր աննշան ու նվաստացած զգալ։
Գուցե վախենում էր, որ անխոհեմ աշխարհը կցավեցնի իրեն։
Բայց չպետք է ամբողջ կյանքդ ծախսես նոստալգիայի պատճառով։ Ինչ էլ որ լինի, պետք է ազատվես ինքդ քեզ մեղադրելու ու ատելու զգացմունքից։ Պետք է ուղղակի ինքդ քեզ տեսնես այնպիսին, ինչպիսին կաս։
Օրինակ այն ծանոթս պետք է առաջին հերթին հպարտանա ինքն իրենով, որովհետև փորձել է աշխարհն ավելի լավը դարձնել, ապա ընդունի իր հիասթափեցնող երազանքները։
Պաթետիկ ու նվաստացնող է ոչ թե այն, որ լավ աշխատանք չի գտել կամ չի հաջողել, այլ այն, որ արդարացնումներ հորինելուց բացի ոչինչ չի արել։
Նույնիսկ, երբ չենք դառնում այն, ինչ միշտ ցանկացել ենք, նույնիսկ, երբ ստիպված ենք լինում համակերպվել այն մտքի հետ, որ աննշան ենք, պետք է ընդունենք մեր իրական եսն ու արդարացումներ չփնտրենք։
Հենց այդտեղ է թաքնված մեր նոր սկիզբը։
Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top