• Մի՛ թող, որ ուրիշները դատեն քեզ

Մի տղա, որի հետ ընկերուհիներիցս մեկը գնացել էր ժամադրության, հարցրել էր նրան, թե ի՞նչ սպորտաձև է սիրում։ Հարցրել էր՝ ո՞րն է ավելի շատ նախընտրում՝ գո՞լֆ, թե՞ ձիավարություն։ 

Իրականում սա ոչ թե հարց էր նրա հոբիների մասին, այլ ֆինանսական կարգավիճակի։ 

Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար սխալ բան չկա մյուսի ֆինանսական դրությանն ուշադրություն դարձնելու համար։ Պիտի խոստովանեմ, որ ես նույնպես կարևոր եմ համարում դա։ Բայց մեկի ապրելաձին կարևորություն տալն ու նրանց կյանքը թվերով հաշվարկելը երկու տարբեր բաներ են։ 

Կան մարդիկ, որոնք անհետանում են, երբ իմանում են՝ ինչ թաղամասում է ապրում մյուսը, և կան նրանք, որոնք շատ են խոսում, որպեսզի իմանան՝ ինչո՞վ են զբաղվում մյուսի ծնողները։ 

Այս տեսակ մարդկանց կողքին կարող ես իսկապես սկսել անհանգիստ դառնալ՝ մտածելով, որ քեզ գնահատում են այնպես, ասես քննությանը ներկայացած երեխա ես։ 

Եթե խորը մտածենք, իսկապես կարի՞ք կա անհանգստանալու։ Կարևոր չէ՝ որքան կոմպետենտ է մարդը, եթե նա տարված է թվերով, ապա ինձ համար գրավիչ չի կարող լինել․ թվում է նրանք կյանքի ուրախություններն անկարևոր են համարում։ 

Կարճ ասած, նման մարդիկ իմ նախընտրած տեսակը չեն։ Հետևաբար, եթե ես նրան արժանի չեմ, ապա նա էլ ինձ արժանի չէ։ 

Նրանք միակը չեն, որ կարող են դատել ինձ, ես նույնպես կարող եմ դատել նրանց՝ իրենց տեսակետների ու ապրելակերպի համար։ Եթե կարծում են, որ կարող են թվերի վրա հիմնվելով կարծիքո կազմել իմ մասին ու դատել ինձ, ապա չարաչար սխալվում են։ 

Բոլոր նման հիմարներն ինձ դատելու հարմար որակավորում չունեն։ 

Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top