• Մի՛ թող, որ անցողիկ մարդիկ վնասեն կյանքիդ
Տարիքի հետ հասկանում եմ՝ որքան դժվար է ժամանակ գտնել հանդիպելու համար այն մարդկանց հետ, որոնց հետ իսկապես կցանկանայի ճաշել։
Այնքա՜ն անցողիկ մարդիկ կան, որոնց ընդհանրապես չեմ հավանել, կամ որոնք իմ տեսակին չէին համապատասխանում, ինչպես օրինակ իմ՝ ավագ դպրոցի դասարանցի Ըն Գյոնը կամ էլ աշխատավայրիս ֆինանսական բաժնի ղեկավար Փաքը։
Այս մարդկանց անձնական բարդույթները, որոնք ներկայացվում են որպես գործնական հարաբերություններ, վիրավորանքը՝ որպես անհանգստություն, ու անտակտությունը՝ որպես հարցեր, ցավեցնում են մեզ, մեր սիրտը քարացնում ու ատելություն ձևավորում։
Սա մեր աշխատավարձից երկու անգամ թանկ ճոխ պայուսակի վրա գումար կամ հայտնի մարդկանց մասին բամբասանք վատնել չէ։
Մեր կյանքից վաղ թե ուշ անհետացող նման մարդկանց հետ գործ ունենալու վրա էներգիա ծախսելով՝ մենք վատնում ենք մեր էմոցիաները։
Եկե՛ք մեր էմոցիաներն այլևս չվատնենք ղեկավարների վրա, որոնց էլ չենք տեսնի աշխատանքից ազատվելուց հետո, բարեկամների վրա, որոնց հազվադեպ ենք հանդիպում, քածին, որը բարկացնում է մեզ իր ժպտացող դեմքով, խորամանկ թիմակցին, որը ձևացնում է, թե հիմար է, ու բոլոր նրանց, ովքեր ոչինչ են մեր կյանքում։
Նույնիսկ եթե քարացնենք մեր սիրտը, ինքներս մեզ բողոքենք ու ատենք այս մարդկանց, միևնույն է՝ նրանք մեր կյանքում պարզապես անցորդներ են։
Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top