• Հպարտ եղի՛ր ինքդ քեզնով

Երբ երեխա էի, հեռուստատեսությամբ մի հաղորդում կար <Հաջողակ սերունդ> անունով։ Հաղորդման ընթացքում ցույց էին տալիս հաջողակ մարդկանց ու ամեն շաբաթ հերոսը փոխվում էր, բայց ներկայացվող պատմությունները միշտ նույնն էին։  

Նրանցից բոլորը խեղճ կյանքով էին ապրել, բայց հիմա հաջողակ ներկա ունեին։ Սա միշտ համեմատության մեջ էր դրվում, քանի որ հաղորդումն ուզում էր ցույց տալ այն մեծ ջանքերն ու անկոտրուն կամքը, որն օգնել էր հերոսներին հաղթահարել անցյալն ու հասնել իրենց ներկայիս կյանքին։

Հաղորդումը դիտելիս թվում էր՝ ես էլ կարող եմ հաղթահարել բոլոր տեսակի բարդ իրավիճակներն ու ջանք գործադրելու դեպքում հաջողության հասնել։ Սակայն երբ մեծացա, հասկացա, որ հաղորդումն ուղղակի մերիտոկրատիա (արժանիների իշխանություն) էր սովորեցնում։ Բոլորն էլ կհաջողեն, եթե կարողություններ ունենան ու ՋԱՆՔ ԳՈՐԾԱԴՐԵՆ, ինչպես և ասվում է ինքնազարգացման բոլոր գրքերում։ 

Իրականում, այս երկուսը հաջողության հասնելու միակ բանալին չեն, այլ ուղղակի հաջողության հասնելու բազմաթիվ միջոցներից երկուսն են։ 

Պատճառն, ինչի համար այս ֆորմուլան լեգենդար հաջողություններով պատմությունների համար ճիշտ է եղել այն է, որ այդ պատմությունները տեղի են ունեցել, երբ Կորեայի տնտեսությունը կտրուկ զարգացման միջով էր անցնում, ու բոլորը քիչ թե շատ նույն աղքատությունն, ապա հարստությունն էին ապրում։

Սակայն հիմա ամեն ինչ այլ է։ 

Հիմա դժվար է հնարավորություն ունենալ ավելի բարձր սոցիալական խավ մուտք գործելու համար։ 

Մերիտոկրատիան և <հավասար հնարավարություններ> ասվածն այլևս ճիշտ չեն, քանի որ ծնողների ժառանգությունը, ծագումն ու սոցիալական խավը զբաղեցրել են դրանց տեղը։ 

Մարդու ջանք գործադրելն իհարկե չի կարող անտեսվել այս հարցում, սակայն մարդու կարողությունների հետ կապ չունեցող անպիսի գործոններն, ինչպիսիք են օրինակ բախտն ու ծագումը, հիմա  շատ բան են փոխում։ 

Չնայած այս փոփոխություններին՝ <ջանք = կարողություն = հաջողություն> ֆորմուլան ինքնըստինքյան համեմատության մեջ է դրվում <ծուլություն = անգործունակություն = աղքատություն> ֆորմուլայի հետ, որտեղ աղքատությունը դառնում է մարդու ծուլության պատճառ, մինչդեռ խտրականությունն ու սոցիալական խավը արդարացվում է դրանով։ 

Կյանքի անարդարության մասին խոսելու փոխարեն մարդիկ ասում են՝ քո աղքատության համար դու ես մեղավոր, քանի որ անսահման հնարավորություններ կան, ու եթե փորձես կհաջողես։ 

Սա է պատճառը, որ մարդիկ ամաչում են աղքատ լինելուց և անում են ամեն բան աղքատ չերևալու համար։ 

Մարդիկ North Face կամ K2 գրառումներով շապիկներ են կրում, ասես Հիմալայան լեռներն են պատրաստվում բարձրանալ։  Ճիշտ այնպես, ինչպես տան սեփականատերերի ասոցիացիան կարևորություն է տալիս անշարժ գույքի այն բրենդներին, որոնք շքեղ են հնչում։ 

Եվ չնայած մերիտոկրատիան մտացածին բան է, քանի դեռ հնարավորություններն անհավասար են բաժանված, հաջողակ սերունդների կողմից մտցված ու խեղաթյուրված մերիտոկրատիան ու ինքնազարգացման գրքերն են որոշում հարուստ ենք մենք, թե ոչ։ Հենց սա էլ մեզ դնում է հպարտության ու ամոթի մեջտեղում։ 

Բայց երբ իսկապես մեր շուրջը նայենք, արդյո՞ք շատ մարդիկ կտեսնենք, որոնք լավ բախտի են արժանացել միայն հաջողակ լինելու ու լավ ժառանգություն ստանալու շնորհիվ։ Շա՞տ մարդիկ կան, որոնք ճիշտ ու հպարտ են ապրել, չնայած իրենց աղքատությանը։ 

Նույնիսկ եթե իրենց հարստությունը չեն վաստակել մերիտոկրատիայով, հարուստ մարդիկ միշտ պատրաստ են իրենցից ցածր մարդկանց շահագործել։ 

Տարօրինակ չէ՞, որ աղքատ մարդիկ ամաչում են ինքներն իրենցից նույնիսկ եթե ապրում են համառ ու ազնիվ կյանքով։ 

Եվ ուրեմն, նույնիսկ երբ աղքատ ես, պիտի հպարտանաս ինքդ քեզնով ու հարգես սեփական անձդ, եթե անում ես այն, ինչ կարող ես ու ապրում ես արդար կյանքով։ 

Աշխարհում կա ամոթալի հարստություն ու հպարտ աղքատություն։ 

Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top