Հեղինակի՝ Քիմ Սու Հյոնի խոսք

Բոլորս էլ երազել ենք սուպերհերոս դառնալու մասին։ Հիմա, սակայն, դարձել ենք չափահաս մարդիկ, որոնք ավելի առաջնային են համարում փրկել սեփական անձը, քան աշխարհը։ Մենք դարձել ենք անորոշության մեջ գտնվող չափահասներ, որոնք մեծացել են՝ ունենալով ոչ այդքան տպավորիչ կարիերա և հասարակ հմտություններ։

Այս գիրքը գրվել է որպես մեր ժամանակի մարդկանց համար մխիթարանք ու աջակցություն։ Ոչ ոք չգիտի՝ որն է ճիշտ պատասխանը կյանքում։ Այնուամենայնիվ, այս գրքում խոսվում է ինքնաճանաչման ու սեփական եսը սիրելու մասին՝ առանց մյուսի կյանքը կրկնօրինակելու ու նախանձելու։ Մխիթարանքի ու աջակցության խորիմաստ բառերով, Քիմ Սու Հյոնը ձեզ է ներկայացնում իր չորրորդ էսսեն։ 

Եկե՛ք տոնենք մեր բոլորի սովորական, բայց և գեղեցիկ կյանքը։ 

Իմաստալից, բայց ոչ լուրջ, 

Ուրախ, բայց ոչ դատարկ։ 

Երբեք չեմ սովորել արվեստի ակադեմիայում, բայց սիրում էի նկարել, ուստի քոլեջում որոշեցի դիզայն սովորել։ Միշտ երկմտել եմ՝ ընտրել հումանիտար գիտություննե՞ր, թե՞ դիզայն։ Հիմա և՛ գրում եմ, և՛ նկարում։ 

ՈՐՈՇԵՑԻ ԼԻՆԵԼ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ԿԱՄ

Բառերն ու իլուստրացիաները՝ Քիմ Սու Հյոն 

Թարգմանությունը՝ Մելանի Սարգսյան

Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top