• Կյանքիցդ հեռացրու թվերը

Այսպիսին են միջին խավի չափանիշները տարբեր երկրներում․ 

Մեծ Բրիտանիա (Ըստ Օքսֆորդի համալսարանի)

 - Արդարություն 

- Սեփական կարծիքն ու սկզբունքներն ունենալ 

- Ինքնահավան մի՛ եղիր 

- Աջակցի՛ր թույլերին ու դիմադրի՛ր ուժեղներին 

- Վստահ քայլեր ձեռնարկիր բողոքներիդ, անարդարության ու օրինախախտումների դեպքում

Ֆրանսիա (Ըստ նախագահ Ջորջես Փոմփիդոուի <Կյանքի որակ> գործի) 

- Առնվազն մեկ լեզու իմացիր ու ընդլայնիր աշխարհայացքդ  

- Մեկից ավելի սպորտի ու երաժշտական գործիքի տիրապետիր

- Սեփական բաղադրատոմդ ունեցիր ու հյուրերիդ գրկաբաց ընդունիր 

- Սոցիալական կամավորների կազմակերպության միացիր 

- Նախատիր մեկ ուրիշի երեխաներին այնպես, ինչպես քո երեխաներին կնախատեիր 

Հարավային Կորեա (Ըստ օնլայն տիրույթում գտած հարցման) 

- 99 քառ․ մետր բնակարան առանց վարկի 

- 5մլն-ից ավելի ամսական եկամուտ 

- 2,000cc սեդան 

- 1մլր վոնից ավելի գումարով բանկային հաշիվ 

- Ամեն տարի մի քանի անգամ ճանապարհորդել երկրից դուրս 

Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի հետ համեմատելով՝ Հարավային Կորեայի չափանիշները մեկ ընդհանրություն ունեն նրանց հետ՝ թվեր։ 

Մի անգամ օնլայն տիրույթում գտա մի գովազդ, որտեղ գրված էր․ <Ամուսնությանդ պոտենցիալը>։ Ինձ թվաց բախտագուշակի կայք է, սակայն պարզվեց, որ ծանոթությունների կազմակերպություն է։ 

Եթե մուտք անես տարիքդ, հասակդ, քաշդ, հարստությունդ ու ակտիվներդ, կհաշվարկեն ու ցույց կտան քո ամուսնության պոնտենցիալ տոկոսը, ճիշտ այնպես, ինչպես գնահատում են տավարի միսը։ 

Սա ասես AlphaGo-ի կորեական տարբերակը լինի։ 

Այսօր մենք սիրում ենք ամեն ինչ թվերով գնահատել ու մեծ տեղ տալ սահմանված հորիզոնակններին։ 

Թվերով լցված այս կյանքում, անհատները պայքարում են ավելի շատ թվերի հասնել, որպեսզի կարողանան ավելացնել դրանք իրենց ինքնակենսագրականներին, ինչպես նաև իրենց հարաբերությունները գնահատել բնակարանների չափով, կարդալ հոդվածներ, որոք նկարագրում են գործադուլներն ու ցույցերը շահույթի կորստի տեսանկյունից, այլ ոչ թե հակամարտությունների կամ արժեքների։ 

Իսկապե՛ս՝ սա թվերի աշխարհ է, որտեղ միայն գներն ենք հարցնում, իսկ արժեքները՝ մոռանում։ 

Թվերը միշտ հեշտ է համեմատել ու դասակարգել։ Օրինակ՝ հնարավոր չէ եռանկյունին գնահատել ու համեմատել շրջանի հետ, բայց 1-ն ու 2-ը կարող են հորիզոնականի համար մրցակցության մեջ դրվել։ 

Իրկանում, թվերի այս կյանքն անվերջ համեմատություն ու դասակարգում է։ 

Մենք անհանգստանում ենք, որ մեր արժեքը ցածր կգնահատեն, ու այդ պատճառով անընդհատ ստուգում ենք մեր դիրքն ու դասակարգումը։ 

Բայց մի՞թե մեր կյանքում ամեն բան կարող է թվերով չափվել։ IQ-ն չի կարող չափանիշ լինել իմաստության համար, ընկերների քանակը չի կարող հարաբերությունների խորությունը սահմանել, բնակարանի չափը չի երաշխավորում ընտանիքի անդամների ներդաշնակ հարաբերությունները, ու եկամուտը չի ներկայացնում մարդու  տեսակը։ 

Իրական արժեքները չեն չափվում թվերով։ Հետևաբար, եթե ուզում ես անհամեմատելի լինել, այլ ոչ թե գերագույն, պետք է կյանքիցդ հեռացնես թվերը։ 

Կյանքում ամենակարևոր բաները թվերի տակի են թաքնված։ 

Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top