• Բարի մի՛ եղիր նրանց հանդեպ, ովքեր բարի չեն քո հանդեպ
Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո սկսեցի որպես ինտերն աշխատել մի ընկերությունում։ Մենեջերը, որին հանդիպեցի իմ թիմում, ինձ ստրուկի պես էր վերաբերվում։ Նրա վերաբերմունքը կկոչեմ գափչիլ (կորեերեն տերմին, որը նշանակում է պաշտոնի չարաշահում ավելի թույլ ու ցածր պաշտոնով մարդու հանդեպ)։
Նա ոչ միայն ասում էր, որ իր առջև դրված մոնիտորը ես 10 սմ տեղաշարժեմ, այլ նույնիսկ ամենափոքր սխալի դեպքում սպառնում էր ինձ՝ ասելով <Ուզո՞ւմ ես հարցերդ լուծեմ>։
Ես ուղղակի շարունակում էի աշխատել, նույնիսկ երբ չգիտեի՝ ինչ անել, երբ իմ ամեն քայլը քննադատության առիթ էր։ Հասկանալով, որ ընկերության ամենացածր պաշտոնում եմ՝ սկսեցի այդ շրջանում ապրել որպես հոմո-ինտերն ( Homo sapiens (բանական մարդ) + ինտերն)։
Մի երկար օր՝ ինտերն լինելու շրջանն անցնելուց հետո, պատրաստվում էի քնել, երբ հանկարծ սկսեցի բարկանալ այդ մենեջերի մասին մտքերից։
Բարկությանս պատճառն այն չէր, որ չէի կարողանում մարսել այն ամենն, ինչ անում էր իմ հանդեպ, այլ այն, որ այդ իրավիճակներում չէի կարողանում նույնիսկ զգացմունքներս արտահայտել։
Նա կաևոր պաշտոն չուներ, բայց այդ պահերին իրեն այնքան բարձր ու հզոր էր ցույց տալիս, որ ուղղակի լռում էի։ Հենց դա էր նրան խրախուսում ինձ ավելի վատ վերաբերվել։
Գուցե հիմա կապ չունեցող օրինակ բերեմ, բայց նրանք, ում տանջել էին ժողովրդավարության համար պայքարելու պատճառով, կհաստատեն, որ ամենացավոտ մասը ոչ թե այդ տանջանքներն էին, այլ այնքան թուլամորթ լինելը, որ նույնիսկ տանջանքների ժամանակ ձևացնում էին, թե լավ են։ Նույնիսկ երբ նրանք մեղավոր չէին, անարդարությունը հանդուրժելն ավելի ուժեղ մահացու հարված է հասցնում մարդու ինքնագնահատականին, քան հենց ինքնին անարդարությունը։
Այսպիսով, եկե՛ք բարի չգտնվենք այն մարդկանց հանդեպ, որոնք բարի չեն մեր հանդեպ ու չեն հարգում մեզ։ Նույնիսկ եթե չենք կարող փոխել իրավիճակը, եկեք թուլամորթ չլինենք նրանց առջև։
Մեր արժանապատվությունը բարձր պահելու համար, պետք է գոնե ամենթույլ դիմադրությունը ցույց տանք։
Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top