Փոփոխություն

Էակին կրկին միանում են փոքրիկ օգնականները: Մարմինները սահուն ու թաքուն միաձուլվում են' գաղտնիք պահելով իրենց վտանգավոր և մահացու կարողությունները:
Ճիշտ է, մարդկային կյանքում այս դեպքը անհանգստություն և ահ է պատճառում, Դժոխքից փախածին միմիայն ընծայում է վստահություն և ուժ, այժմ նա կարիք չուներ վախենալու մարդկանցից….
Հետևելով իր ծրագրին' նա շարունակում է իր արկածային ճամփորդությունը: Գիշեր ու ցերեկ քայլում է, իսկ գիշերները' պառկում քարանձավներում ու հիանում աստղապատ երկնքով: Միակ միտքը, որ լողում էր շրջապատում, դա  «Երանի մարդիկ լինեին այնքան պայծառ ու շողշողուն, ինչպիսիք են մութ երկնքի ադամանտները»….
Ինչքան ավելանում էր անցած օրերի, ամիսների և նույնիսկ տարվա թիվը, այնքան ավելանում էր նրա ու հասարակության միջև հեռավորությունը:
Արդեն հինգ տարեկան էր: Երկչոտ ու անվստահ էակը հիմա մեծացել ու փոխվել էր: Դեպի լա՞վը, թե՞ դեպի վատը: Ըստ մարդկանց, նա ոչ միայն Դժոխքից փախած էր, նա նաև Սատանայի ծոռն էր, ով եկել էր աշխարհ կյանքի վերջը բերելու: Այս վերջին ամիսներին Դժոխքից փախածը ոչնչացրել էր քսաներեք որսորդ, տասնհինք բարակ և ութ տուն:
Նրա տեսանկյունից' նա շատ բարի գործեր էր կատարում, ինչքան մարդ էր հեռացնում այս մոլորակից, այնքան հաջողակ էր նա: Սկզբում մեղավոր էր զգում, բայց փորձարությունը վերջում բթացնում է այդ մեղքի զգացումը:
Նա երբեք չէր հարձակվում երեխաների վրա' մտածելով, որ նրանք բարի են և չեն վնասի նրան: Ունեն իր նույն դեմքը, բայց երկու աչքով և ոչ այդքան սուր ատամներով, ինչու՞ պետք է նրանք ցավ պատճառեն իրեն:
Սիրում էր գաղտնի դիտել երեխաների խաղերը և երազել իր մասնակցության մասին, բայց վախենում էր նրանց սարսափեցնել, ինչի արդյունքում մեծահասակները կհարձակվեին իր վրա, իսկ նա ստիպված նրանց կսպաներ:
Այժմ հասել էր մի գորշ ու խիտ անտառ: Նույնիսկ կենդանիները չէին ընդունում նրան, բայց նա արդեն սովոր էր այդ զգացումին:
Ավելի խորանալով' նա հասնում է անբնակ ու գարշելի հոտերով մասեր: Չկար ո՛չ թռչուններ, ո՛չ սողուններ, ո՛չ բուսակերներ և ո՛չ էլ գիշատիչներ: Կար միայն շատ տարօրինակ  բուսականություն' հսկա, փշոտ երկարաձող բույսեր, որոնք ունեն ձկան գլխի նման ծաղկաթերթիկներ ու չղջիկների թևերի պես տերևներ, ոլոռանման դեղին ծառերի վրա մանր գույնզգույն ֆոսֆորական սնկներ, ծառերի տերևները կապույտ, սև ու վարդագույն գնդակներ, խոտերը նույնպես նույն գույների, բայց ավելի տղմոտ ու անձև, և այլն:
Ինչքան էլ այս վայրը թունավոր էր, Սատանայի ծոռան կարծիքով միայն հրաշալի էր:
Էակը գտնում է մի փոս' աղտոտ ու զզվելի, մտնում մեջն ու բնակություն հաստատում այդտեղ: Մնացել էր գտնել ընկերներ և ընտանիք, բայց ինչպե՞ս:
Առօրյայում նրան անհրաժեշտ էր սնունդ: Ի տարբերություն անցյալ ժամանակներին, նա այս անգամ չի սնվում աղբերով և մնացորդներով, այլ' սնկներով, որոնք իր չափերը մեծացնում էին, իսկ ուժերը' հզորացնում:
Նրան չէր հետաքրքրում, թե անտառի այս մասը ինչու՞ է տարբեր մյուս մասից: Նրան նույնիսկ չէր հետաքրքրում, թե ինչու է ինքը տարբեր մյուսներից:

Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top