Տուն

Մի ոչ պարզ և անհայտ' ուրա՞խ կա՞մ ոչ ուրախ օր, էակը, ինպես առաջ, գնացել էր սնկներ ուտելու: Նա ճանապարհը արդեն սովորել էր: Արդեն սովորել էր ամեն բույսի ֆունկցիան և ինչպիսին լինելը: Արդեն սովորել էր, թե որտեղից պիտի հսկա բույսի տերևները փորձեն հարվածել նրան, ծառերի տերևները փորձեն խեղդել նրան և խոտերը փորձեն կապկպել նրան:
Ճանապարհին, առանց նոր բան սպասելու, գտնում է նորություն: Գետնին կար մի փոս, որը փորված չէր իր կողմից, իսկ այստեղի միակ բնակիչը նա էր: Հետո հիշում է իր գտած փոսը և մտածում, որ իրենից առաջ այստեղ ուրեմն ապրում է մի այլ էակ: Բայց ի՞նչ: Որոշում է հայտնաբերել:
Սկսում է հսկայական ծաղիկներից: Դրա կարողությունները իմանալուն հանդերձ' նա շատ է մոտիկանում սառած մնացած բույսին: Մագլցում է ծաղկի տերևները, բայց այն ոչինչ չի անում: Մեծ դժվարությամբ բարձրանում է մեկ տերևից մյուսը, բայց ծաղիկը, միևնույն է, ոչինչ չի կատարում: Հոգնած վիճակում շարունակում է բարձրանալ ծաղկաթերթիկների վրա, բայց հսկայական բույսը տեղից չի շարժվում: Էակը հաջողությամբ հասնում է գագաթը, և նրա հաղթական ժպտի նույն պահին ծաղկաթերթիկները փակեցին փախուստի ճանապարհը և սկսեցին ճնշել Դժոխքից փախածին: Ծաղկաթերթիկների ներսի մասում անսպասելիորեն աճում են ժանիքներ' պատրաստ մարմին ճեղքելու և ծամելու, իսկ հետո' կուլ տալու:
Սատանայի ծոռը' ծանրաբեռնության զգացումից, ֆշշում է և բզզում' շարունակական տարօրինակ ձայներ հանում: Ծաղկի ժանիքները մխրճվում են էակի մարմնի մեջ: Դուրս են գալիս մանր սարդերը: Պատում են ծաղկաթերթիկի ներքին մակերեսը և կրծում այն: Բույսը շառաչում է և մոտիվացված է դառնում սարդերին փոքր բայց սուր ժանիքներով ծամել: Սարդերի կեսին բույսը հաջողվում է կուլ տալ, իսկ մյուս մասի դեմ շարունակում պայքարել: Էակը շարունակում է հառաչել, բայց ապարթյուն: Բույսը հաղթում էր: Հանկարծ Սատանայի ծոռը մի ուժեղ հարված ստացավ գլխին։ Բույսը ծռեց ներքև, բայց բերանը չբացեց։ Ստացավ երկրորդ հարվածը, երրորդ, չորրորդ և վերջապես բացվեց' նետելով թաց էակին գետնին։ Մանր սարդերը արագորեն վերամիացան նրան։
-Հիմարին մեկը, էս մեր մողեսը չի:
Մի սպիտակ մազերով գանգրահեր ծերունի ասաց: Ձեռքին կար մի երկար փայտիկ, հավանաբար դրանով էր հարվածում:
-Մողես չի, կոկորդիլոս ա, ա՛յ ապուշ:
Էակը կարծեց նրա գլուխը պտտվում է, և այդ պատճառով տեսնում է երկու հատ նույն մարդուն, բայց իրականում նրա դեմ կանգնած էին իրարից ոչնչով տարբերվող ծերունիներ:
-Բա էս չգիտեմ ինչը ի՞նչ ա:
Մրթմրթաց առաջինը:
-Ես ինչ իմանամ, հո ես ափ կարդացող չեմ:
Պատասխանեց երկրորդը:
-Ափ կարդացող չի, աստղագուշակ:
Առաջինը իբր թե ուղղեց երկրորդին: Ի պատասխան, նա ընդհամենը թոթվեց ուսերը:
-Լսի, նայի ինչ եմ ասում, արի էս չգիտեմ ինչին տանենք տուն և որպես որսացող աշխատեցնենք: Մեկ ա, մեր խոզը կորել ա:
Ծերունին քթի տակ ասաց «Խոզ չի, արջ ա» և գլխով համաձայնություն արտահայտեց:
Էակը վախեցած, բայց երբեք չբացակայող հետաքրքրությամբ, լսում էր ծերունիների խորհրդակցությունը:
Ծերունիները անսպասելիորեն գլուխները դարձրեցին Սատանայի ծոռան կողմ:
-Դու ի՞նչ ես, հմմմմ:
-Կարծեմ վարազ ա:
-Չե, իմ ջոկելով եղնիկ ա:
-Ստեղ եղնիկ ինչ գործ ունի, ա՛յ դմբլո:
-Բա վարա՞զը ինչ գործ ունի, ա՛յ թերհաս:
Նորից հայացքները վերադարձրեցին էակին:
-Լավ, էէէ՜, ի՞նչ կարևոր ա: Արի, Գազանիկ ջան:
Երկրորդը արտաշնչեց և քթի տակ կրկին մրթմրթաց «Գազանիկ ինչ հիմար անուն ա, ավելի լավ էր Հայվանիկ»:
Էակը սառած նայում էր նրանց: Մի քիչ երկմտելուց հետո որոշեց հետևել այդ սպիտակահերներին:
Ճամփին ծերունիները անվերջ խշշում էին, իսկ էակը երազում էր մի ուրախ, գեղեցիկ ընտանիքի և սիրով լի տան մասին:
-Ահա՛ մեր հրաշալի տունը:
Միաժամանակ էակին իրականության կանչեցին:
Այն մի թափթփված խրճիթ էր' երփներանգ հեղուկներ այս ու այն կողմ թափված, կեղտոտ ամաններ ու կաթսաններ ամենուրեք լցված և տարբեր կտորներ նետված սենյակի ամեն անկյուններում: Բայց ավելի լավ էր վատը ունենալ քան ոչինչը:

Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top