Որոշում

Տարիներ անց' երեք տարեկանում, բազմաթիվ հարձակումներից և փորձությունների միջով անցնելուց հետո, այսպես կոչված Դժոխքից փախածը' չնայած իր դեռ շատ փոքր տարիքը, վստահ է լինում, որ մարդիկ իրեն երբեք թույլ չեն տա ապրել, այդ իսկ պատճառով որոշում է այլևս չապրել մթության մեջ այս կամ այն լքված գործարաններում' ընդմիշտ վախի մեջ, և գտնել իրական տուն' որևէ տեղ, որ մարդկանցից լինի հեռու, որևէ տեղ, որ լինի ապահով, և վերջապես որևէ տեղ, որտեղ նա կունենա ընկերներ, ընտանիք և սեր:
Գաղտնի-գաղտնի դուրս է գալիս գոմից, աջ ու ձախ նայում և' տեսնելով, որ մարդ կամ կենդանի չկա, շարունակում դաշտերի միջով քայլել դեպի անհայտ վայր:
Դաշտը լայնատարած էր և չսանձված: Ճանապարհորդությունը ընթանում էր անձայն ու հանգիստ: Մշուշը' էակի տեսանկյունից, գրկել էր ողջ մութ ու սառը երկինքը, իսկ քամին երգում էր մի քներգ' զարմացնելով Դժոխքից փախածին իր գեղեցկությամբ ու նրան մխիթարելու հաջողությամբ: Նա երբեք չէր զգացել այն ջերմությունն ու սերը, որ մայրերը տալիս էին իրենց մանուկներին, կամ այն պաշտպանությունն ու խստությունը, որ հայրերը հանձնում էին իրենց ժառանգորդներին:
Գլխում նկարելով ընտանիքի պատկեր, նա ավելի էր քաջալերվում մեկը գտնել: Բայց բարի գալուստ իրականություն, որտեղ դու մարդկանց աչքերին երևում ես հրեշ, նույնիսկ անվնասություն ցուցաբերելու դեպքում:
Լույսերը կենտրոնանում են էակի վրա և արձակվում է թմբկաթաղանթը կրծող սուլոցներ ու աղմուկ աղաղակ: Շների հաչոցները կամաց-կամաց մոտենում են, իսկ մարդկանց գոռոցները ուղղաթիռներից Դժոխքից փախածի մեջ արթնացնում են  արագ վազելու ու պահվտելու ցանկություն: Լսում է իր բնազդին: Ուղղաթիռներից մարդիկ սկսում են կրակել հրացանով, իսկ շները շարունակում են ժլատորեն վերցնել նրա հոտը ու հետևել նրան:
Էակը առանց ետ նայելու հապճեպ ընթանում է առաջ: Նրա սիրտը նույնպես, իսկ միտքը մոռացել էր տանը, բայց նա տուն չուներ, ավելի ճիշտ կլինի ասել' շներն էին այն կերել:
Մեկը' աջից, մյուսը' ձախից բարակները նետվում են նրա վրա և կծում սարդակերպային ոտքերը, կենսաբանորեն' վերջույթները: Էակը գլորվում է գետնին և բարձր ֆշշոցով ծածկում մթնոլորտը:
Տեսնելով նրան բռնելու շանսը' մարդիկ աստիճաններով մագլցում են ներքև և իրենց հետ վերցնում կայծակնահարելու մեքենան:
Այն մասից, որտեղից շները ամուր սեղմել էին և առաջացրել փոս դուրս են սողում բազմաթիվ մանր սարդեր: Մարդիկ նայում են տեսարանին' և՛ սարսափած, և՛ հետաքրքրաբար' չնկատելով իրենց վրա մագլցող սարդերի խմբին: Դժոխքից փախածի անվերջանալի լացը և ինչ-որ ծակծկող զգացումները իրականություն են վերադարձնում արդեն ոտքերը ամբողջությամբ  սարդերով զարդարված մարդկանց: Նրանք վախից բղավում են, փորձում սարդերին հեռացնել, ճզմում նրանց, սակայն ամեն մի գործողությունը սարդերին կիսում է երկու մասերի և ավելացնում քանակը: Նույնը պատահում էր բառաչող շների հետ: Վերջապես այդ կենդանիները ոտքից գլուխ փակում են մարմինների վրա ամեն մի բաց մնացած տարածք ու, ինչպես շուկայում հավաքված մարդիկ, առաջացնում են աղաղակ ու գոռոց:
Մութը վրա է տալիս այս որսորդների վրա, երկու իմաստներով, և գալիս է քնի անցնելու ժամանակը….
Ուրեմն սրա համար էր քամին երգում այդ անուշ լսվող, բայց իրականում ողբագին ու հառաչանքներով լի օրորոցայինը:

Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top