Կորուստ

Անտառում աչքերով փայլեցնում է ամեն մի մթություն, ականջներով լսում նույնիսկ մրջյունների քայլերգը, քթով զգում բազմազան բուրմունքները, բայց ոչ մի ազդանշան չի ստանում ԹափանցիկՆերկայի հետ կապված: Անցնում է անտառի սովորական մասով, որտեղ կենդանիները պահվտում էին իր ներկայությունը տեսնելուց հետո: Այստեղ նույնպես չի գտնում իր հավատարիմ ընկերոջը: Մնում է փնտրել գյուղում, որտեղ գնալու համար մանուշակագույն էակը ուներ զրո պատճառ: Բայց եթե ո՛չ կախարդական անտառում է, ո՛չ սովորական անտառում, ուրեմն պետք է լինի գյուղում, այլ տարբերակ չկա: Այս անգամ նա ավելի վախեցած է մոտենում գյուղին, որովհետև արդեն գիտեր, թե ինչի են ընդունակ այդտեղի թե՛ բնակիչները, թե՛ զինվորները: Մարմնով մեծ էր, իսկ դիմացում միայն դաշտ էր: Պետք էր շատ զգույշ լինել: Սողում է դաշտերի միջով, փնտրում ամեն առանքում, բայց գտնում է միայն մի սև ու մաշված գոտի….որով ԹափանցիկՆերկան շատ էր սիրում խաղալ: Գոտին թաց էր, կրծված և հին: Այս ամենը Սատանայի ծոռանը ապացուցում էր գոտու պատկանելիությունը իր հավատարիմ ընկերոջը: Նրա մտքում արդեն սավառնում էին վատ մտքեր, իսկ սիրտը վկայում էր չարություն: Նա որոշում է առաջ գնալ և չկանգնել մինչև ընկերոջը գտնելը: Աչքերը ամեն մի քայլից արցունքոտվում են, որովհետև տեսնում են կարմրություն, կարմրություն և կարմրություն: Ավարտվում է դաշտը: Նրա դեմ խաղում է մի սրտաբորբ տեսարան' երեխաները երկար փայտիկներով հարվածում էին արդեն մեռած ու մոխրագույն դառձած ԹափանցիկՆերկային:
Դժոխքից փախածի չորս աչքերում լցվում է աղ, իսկ սրտում' դառնություն: Իր միակ ընկերը այլևս չկար, իսկ երեխաները, իր կարծիքով բարի և անվնաս մարդիք, ուրախություն էին ստանում այդ գույժից և տոնում այն' տառապանք պատճառելով իր ամենալավ և միակ ընկերոջը, ով իր ամբողջ կյանքի ընթացքում չարչարվել էր և՛ շրջապատի կողմից, և՛ ինքն իր կողմից:
Այս բոլոր մտքերը սաստկանում են մարդկանց ուրախության ճիչերը, ծիծաղները ու երգերը լսելոոց հետո: Արդեն ուզում էր վրեժ լուծել, ուզում էր ոչնչոցնել բոլորին, ամեն ինչին, արդեն հոգնել էր ինքնապաշտպանությունից և ծառայելուց, ուզում էր նա առաջինը հարձակվել, և ոչ թե կախարդների հրամանով, այլ ընդամենը սեփական ուրախության համար: Հետևում է սրտի խոսքերին' «ԱՌԱՋ, ՍՊԱՆԻ՛Ր ԱՄԵՆՔԻՆ, ՈՉՆՉԱՑՐՈՒ ԱՄԵՆ ԻՆՉ, ԱՌԱ՛Ջ»: Լցված ջղայինությունով առաջ է վազում: Մարդիկ սարսափած վերցնում են իրենց կռվի զենքերը' ընդամենը գյուղացիների գործիքներ, ու առաջ վազում: Կանայք նորից կանչում են հեռացած զինվորներին, երեխաները մնում են տանը, բայց ոչինչ չի կանգնեցնում Սատանայի ծոռանը: Նա ջարդում է պատուհաններ, կծում բոլորին' երեխա, կին, մարդ, կենդանի, և գրեթե  բնաջնջում է ողջ գյուղը, բայց մինչ կշարունակի սպանությունը, մի մարդ կացինով գլուխը բաժանում է վզից' ստեղծելով մանր սարդերի պարահանդես: Մարդիկ գոռում են, ճչում են, արյունահեղեղ է լինում, իսկ մանր սարդերը գնալով բազմանում են: Գալիս է ժամանակը զինվորները հասնում են տառապանքի վայրը: Նրանց հետ էր նաև այդ կինն ու տղամարդը, ովքեր կյանքի էին բերել Սատանայի ծոռանը, և քիմիկոս ծերունին' բռնված զինվորների կողմից: Նա անդադար ծիծաղում էր, իսկ կինն ու ամուսինը հառաչում էին: Սարդերը հավաքվեցին տրակտորի վրա, մեջը և շրջափակեցին մարդկանց: Նրանք հարվածում են սարդերին, ստեղծում նորերին և լաց լինում: Կինը թաց ու կարմիր դեմքը դնում է նույն վիճակում գտնվող ամուսնու կրծքին: Սարդերը իրար վրայով անցնելով մագլցում են նրանց վրա ու խայթում նրանց: Քիմիկոսը շարունակում էր ծիծաղել: Դեռ սարդերը դեմքը չփակած հասցնում է բղավել «ԱՀԱ ԹԵ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ, ԵՐԲ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ԲՈՒԺԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՔ ՈՉՆՉԱՑՆԵԼ: ԴՈՒՔ ԸՆԴԱՄԵՆԸ ՏԱՐԱԾՈՒՄ ԵՔ ՎԱՐԱԿԸ, ԵՎ ՁԵՐ ՍԵՓԱԿԱՆ ՁԵՌՔԵՐՈՎ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՔ ՁԵՐ ԱՐԱՐԱԾԸ, ՀՐԱՇԱԼԻ Է, ԱՅԴՊԵՍ ՉԷ՞: ԱՄԵՆ ՎԱՐԱԿ ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ, ԻՆՁ ՀԱՋՈՂՎԵՑ ԱՅԴ ԱՊԱՑՈՒՑԵԼ, ԱՅՈ՜»: Շարունակվում է աղմուկ աղաղակը, և վերջապես թագավորում է լռությունը: Սարդերը ցրվում են, իսկ գյուղը' բնաջնջվում:

Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top