Ծնունդ

Նրանք մտնում են նորակառույց  շենքի վերելակը: Լույսերը խաղում են և վերջապես մարում: Ուշադրություն չեն դարձնում: Սկսում են տարօրինակ ձայներ լսվել' կարծես գնացքը արագ սահելուց հետո հանկարծ կանգնում է: Եվ վերելակի հետ կատարվում է հենց դա: Կինը մտահոգված նայում է ամուսնուն, ամուսինն էլ կասկածով' կնոջը: Մի պահ սպասում են ինչ-որ լավ փոփոխությունների, սակայն հանդիպում են միայն վատերին։ Վերելակի տարօրինակ ձայները ուժգնանում են։ Մարդը արագ հասնում է գրպանին և հանում իր հեռախոսը։ Լույսերը կրկին վարում են, իսկ տարօրինակ ձայները' կոտրվում։ Զույգը շփոթված նայում է իրար։
-Երևի ինչ-որ բան էր պատահել, որ սարքեցին։
Ամուսինը ասաց հղի կնոջը։ Նա թոթվեց ուսերը և միաժամանակ փորձեց շունչը վերադարձնել։ Հենց որ մարդը մատով դիպչում է հեռախոսի ապակուն, վերելակի լույսերը պայթում են, հեռախոսից հսկայական ուժով կայծեր են դուրս գալիս և շանթահարում ամուսնացածներին։ Գոռոցի ձայները նման էին այն սիմֆոնիային, որը լսվում է երբ դևերը ինչ-որ նոր մարդու դժոխք մտցնելու համար բացում են դժոխքի դարպասները։ Լաց ու կոծի բարձրությունից' ետ են քաշվում իրենց ձայները' անձայն և առանց էներգիայի թողնելով զույգին…

Մեկ ամիս հետո' հոկտեմբերյան մի սառը գիշեր հիվանդանոցում պառկած էր կինը, իսկ ամուսինը անհամբեր դրսում սպասում էր բժիշկների ավետմանը կամ գույժին։
Բժիշկը և բուժքույրերը վազելով ներս են մտնում։
«Պտղի զարգացումը լավ է ընթանում» ասում էին բժիշկները անցյալ այցերի ժամանակ։
Մարդը սպասում է։
Հիվանդանոցը կասկածելիորեն լուռ ու դատարկ էր։ Լույսերը թեթևորեն խաղում էին, հիշեցնելով ամուսնուն այդ մեկ խենթ օրը նորակառույց լաբորատորիայի վերելակում։
Գնում էին լաբորատորիա, որովհետև կնոջ քեռին' քիմիկոս մի սպիտակահեր և նիհար մարդ, խոստացել էր իրենց այդքան տարվա օգնությունը վերադարձնել, որի միջոցով շինել էր տվել իր լաբորատորիան, բայց փշրել էր խոստումը և բոլոր ծանոթների հետ կապերը կտրել' մոռանալով, որ այս մեկ ծանոթները գիտեն իր լաբորատորիայի գտնվելու վայրը։ «Ես մի հրաշք եմ ստեղծելու, դուք կտեսնեք, միայն օգնեցեք ինձ խնդրում եմ այս մի քանի գործերով և աշխարհում կծնի այդ արվեստի գործը, որը կպատկանի ոչ միայն ձեզ, նաև' հասարակությանը», ասում էր քիմիկոսը' իր' աստղերի թելերից կախված, ժպիտը հագած։
Ամուսնուն խլացրեց բազմաթիվ մարդկանց ձայնալարերը պատռող ճիչերը։ Ետև ետևի բժիշկները դուրս վազեցին սենյակից, դեմքներին սարսափ գրված, և հերթ չտալով մեկը մյուսին, դուրս սավառնեցին հիվանդանոցից։
Մարդը երեսը դարձրեց կիսաբաց թողնված դռանը և սենյակի լույսերի խոսակցությանը։ Կամաց-կամաց քայլեց դեպի այդ մռայլ մնացած սենյակը։ Դուռը հրեց դեպի ներս։ Կինը պառկած էր մի հասարակ անկողնում։ Գետնին նետված թափված էին բժշկական գործիքները։ Մոտեցավ կնոջը, ում աչքերից արցունքներ էին թափվում, իսկ շուրթերը բացվում էին' փորձելով օդ գողանալ։
-Ի՞նչ է…
Ծնկի իջած ամուսնուն շշնջաց կինը։
-Ի՞նչը։
Մարդը դեմքը խոժոռեց։
-Ի՞նչ է…ի՞նչ է դա…
Կինը հեկեկաց։
Ամուսինը, ունքերը իրար մոտեցրած, հայացքը դարձրեց կնոջից։
-Ի՜ՆՉ Է ԴԱ։
Արցունքները ավելի արագորեն սկսեցին դուրս վազել աչքերից։
Վերմակի տակից շարժվում էր ինչ-որ բան։ Դուրս եկավ սև մազերով գլուխ։ Զույգերի աչքերը լայնացան և բերանները բացվեցին, երբ սև սարդի մարմնով, չորս սև ուլունքի նման աչքերով, օձի սպիտակ և թունավոր ժանիքներով էակը ամբողջությամբ դուրս եկավ վերմակի տակից ու սարսափելիորեն ժպտաց։ Զույգի բերաններից դուրս թռան ամենաբարձր նոտայի ճղավոցը։ Արագորեն, մարդը վերցրեց մի գործիք և էակին հարվածեց դրանով' թռցնելով դրան պատին։ Մինչև դրա վերադառնալը' նա շալակեց կնոջը ու դուրս վազեց շինությունից։
Մեջքին ընկած էակը շրջվեց և ոտքի կանգնեց։ Նայեց շրջապատը, ինքն իրեն, փորձեց քայլել, մի քանի անգամ ընկավ գետնին և վեր կացավ ու ժպտաց, բայց այս անգամ ոչ թե վախ պատճառելով, այլ հետաքրքրորեն։ Ժպիտի բաղադրության մեջ կար ցավի նշույլ, ի վերջո, նա մենակ էր աշխարհում ու ընդամենը նորածին…

Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top