Ընկեր

Նրան թվում էր, որ նա քայլում էր անվերջ, այդ հերքող միակ փաստը իր ուզած վայր արդեն հասած լինելն էր: Նայում է աջ ու ձախ և որոշում անմիջապես հարձակվել գյուղի բնակիչների վրա: Այդ էլ անում է: Արագ-արագ սողում է դեպի գյուղ և ինքնավստահորեն ֆշշում: Մարդիք, տեսնելով այդ մի երկար ժամանակով բացակայած հյուրին, սկսում են տարբեր ձայներ արձակել ամանեղեններով: Սա չափազանց տարօրինակ էր էակի համար: Ձայնով փորձում են իրեն վախեցնե՞լ:
Առանց մտահոգվելու շարունակում է սուրալ առաջ: Բազմաթիվ զինվորականների հայտնվելը զարմանք է պատճառում նրան, բայց ինքնավստահությունը հաղթում է վախին: Բանն այն էր, որ զինվորականները, անցյալ անգամվա դեպքերից սովորելով, փոխել էին իրենց հարձակման մեթոտը: Զենքեր օգտագործելու փոխարեն աշխատում էին ցանցանետերով, որոնց արտաքին տեսքը նման էր հասարակ հրացանի: Մտածելով, որ նրանք նորից հրացաններով կրակելու են, իսկ իր փոքրիկ օգնականները դուրս են գալու' նա շարունակում է արագընթաց մոտենալ գյուղին: Երեխաները սկսում են լաց լինել ու գոռալ, կանայք հավաքում են դուրս մնացածներին ու թաքնվում տանը, իսկ տղամարդիք վերցնում են տարբեր հարձակման գործիքներ:
Գյուղը լցված էր բղավոցներով ու հառաչանքներով: Որոշ մարդիք վիրավորվում են էակի ժանիքներից, թունավորվում ու հիվանդանում, բայց վերջում ցանցի մեջ է կախվում Սատանայի ծոռը: Ֆշշում է, ատամներով փորձում ցանցերը պատռել, փորձում ինքն իրեն վնասել, որպեսզի մանր սարդերը օգնության հասնեն, սակայն ձախողվում է: Վերջ: Սա իր վերջն էր: Ծնվեց ակամա, ապրեց վախի մեջ, իսկ այժմ ունենալու էր դաժան մահ: Զինվորականները շալակում և նետում են Դժոխքից փախածին տրակտորի մեջ: Մինչև կկարողանային փակել փախուստի միջոցները, մանուշակագույն էակը հանկարծակիորեն հարձակվում է մարդկանց վրա և սկսում կծել նրանց: Որ մարդը որ դիպչում էր էակին, ստանում էին կապտամանուշակագույն դեմք, հազում, խորը ներշնչում….և ընկնում գետնին: Գյուղացիների մեծ մասը փախչում է, զինվորները, ովքեր փորձում էին ցանցով բանտարկել էակին, ստանում են պատռված ցանցերի արդյունք ու հեռանում գյուղից: Տիրում է լռությունը և վախը: Էակը մոտենում է ցանցին և սուր ատամներով պատռում այն' Դժոխքից փախածին ազատելով: Նրանք մի պահ իրար են նայում: Մանուշակագույն էակը ժպտում է' Սատանայի ծոռանը ուրախություն պատճառելով: Մոտենում են մի մեռած մարդու, մեծ դժվարությամբ փորում հանում աչքերը և հեռանում արյունածածկ ու խեղդված մարդկանցով համեմված գյուղից: Տեսնելով նրանց որսի հրաշալի արդյունքը' ծերունի կախարդները կրկին ընդունում են մոտ երկու շաբաթ անօթևան մնացած մանուշակագույն էակին, իսկ նրա ու Դժոխքից փախածի միջև ընկերությունը օրըստօրե ծաղկում է: Նա վերջապես հասել էր իր նպատակին' գտել էր հավատարիմ ընկեր, տուն ու ընտանիք, որը այդքան էլ առողջ չէր, բայց դե….
Քանի տարի է այս երկու տարօրինակ էակները ապրում ու աշխատում էին խենթ կախարդների մոտ: Սնվում էին տարօրինակ բույսերով, միջատներով և շատ հատուկ օրերին' առնետներով: Սատանայի ծոռանը տվել էին Գազանիկ-Հայվանիկ անվանումը, իսկ մանուշակագույն էակը կոչվում էր ԹափանցիկՆերկա, որովհետև նա սիրում էր մի քանի օրով կորել և վերադառնալ տուն' առանց մեկին իմաց տալու: Մի օր ԹափանցիկՆերկան հեռանում է տնից, ինչպես միշտ' առանց մեկին տեղեկացնելու: Անցնում է առաջին օրը, երկրորդ օրը, երրորդ օրը, մեկ շաբաթ և մեկ ու կես շաբաթ, սակայն նա բացակա էր: Սա խուճապի է մատնում Գազանիկ-Հայվանիկին: Քանի որ նա չգիտեր խոսել, իսկ խոտաբույսեր հավաքելու գնացած կախարդներին պետք է հայտներ, որ նա հեռանում է տնից, որոշում է ինչ-որ նշաններով զգուշացնել: Սարդային ոտքերը սուզում է գույնզգույն դեղերի մեջ, գետնի վրա նկարում ինքն իրեն անտառ գնալիս և ԹափանցիկՆերկային փնտրելիս: Հպարտանում է իր նկարչական տաղանդներով ու հեռանում:

Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top