9

Վարդանը չի քնում այս գիշեր։ Լսում է քարին և մտածում է։
ԱՌԱՎՈՏՅԱՆ, ՍԵՆՅԱԿՈՒՄ, ԼՈՒՍԱՎՈՐ
Վարդանը հագնվում է, պատրաստվում է քարը դնել պայուսակում, սակայն դժվարանում է կտրվել դրանից։ Շարունակում է լսել մեղեդին և ակամա սառած դիտում է։
Դուռը բացվում է, Վարդանի ձեռքը խեղդվում է պայուսակի մեջ։ Հայրը ներս է մտնում։
ՀԱՅՐ
(Հարցական դեմքով)
Տղե՞ս, էս ինչի՞ էս մի քանի օրը սենյակում ես փակվել։
ՎԱՐԴԱՆ
(Մեղավոր ժպիտով)
Հեչ, բան չկա, ուղղակի։
Հայրը թոթվում է ուսերը։
ՀԱՅՐ
Լավ, եթե ասում ես բան չկա, ուրեմն բան չկա։ Նախաճաշը պատրաստ ա, արի։
Նա հեռանում է։ Տղան արտաշնչում է։ Փորձում է պայուսակում քարը բաց թողնել և հեռանալ, սակայն չի կարողանում։
ՎԱՐԴԱՆ
(Ջղայնացած, ինքն իրեն)
Լավ էլի, Վարդան, բաց թող։
Մյուս ձեռքով հեռացնում է ձեռքը քարից և արագ քայլերով դուրս է գալիս սենյակից։
ԽՈՀԱՆՈՑ, ՍԵՂԱՆԻ ՎՐԱ ՆԱԽԱՃԱՇԸ, ԸՆՏԱՆԻՔԸ ՀԱՎԱՔՎԱԾ ՇՈՒՐՋԸ
Վարդանը ներս է մտնում, հոգնած և նյարդային վիճակում: Աչքերի տակ սև է, մաշկը' գունատ: Մայրն ու հայրը մտահոգված նայում են նրան, իսկ քույրը ախորժակով ուտում է:
ՄԱՅՐ
Ու՞ր ես գնում:
ՎԱՐԴԱՆ
(մրթմրթալով)
Հովհաննեսի տուն:

Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top