7
ՎԱՐԴԱՆ
(Չափազանց մտահոգված)
Ոչ...չէ...չի կարող պատահել...
Արյունոտ ձեռքերից հայացքը կրկին վերադարձնում է առաստաղին. ոչինչ։
ՎԱՐԴԱՆ
(Գոռալով)
Մա՞մ,պա՜պ։
ԴԻՍՖՈՆԻԿ ՁԱՅՆ
(Ցածր, խռպոտ, չարաբաստիկ շշուկով)
Նրանք այստեղ չեն։
Տղան բղավում է անսպասելի ձայնից։ Նայում է շուրջբոլորը։
ՎԱՐԴԱՆ
(Արագ ներշնչեով և արտաշնչելով)
Ո՞վ ես դու, ու՞ր ես դու, ի՞նչ ես ուզում, որտե՞ղ են ծնողներս։
Ձայնը ծիծաղում է չարամտորեն։
ԴԻՍՖՈՆԻԿ ՁԱՅՆ
(Շշուկով)
Ես ոչ մեկն եմ և ոչ մի տեղ եմ, բայց ուզում եմ մի բան, որը դու կարող ես ինձ տալ...
Վարդանը պահում է շունչը։
ՎԱՐԴԱՆ
(Խիզախորեն)
Ի՞նչ։
ԴԻՍՖՈՆԻԿ ՁԱՅՆ
Ինձ ազատ արձակիր, այն քեզ համար նույնպես լավ է։ Քեզ կդարձնեմ ավելի հզոր, առնական և քեզ բոլորը հերոս կհռչակեն...
ՎԱՐԴԱՆ
(Փնտրելով ձայնին)
Էդ ո՞նց անեմ։
Լսվում է դիսֆոնիկ, ցածր մեղեդի և ձայներ։
Վարդանը դիտում է շրջապատը' վախը մեջը։
Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top