6

ՎԱՂ ԱՌԱՎՈՏՅԱՆ, ՏԱՆԸ, ՍԵՆՅԱԿՈՒՄ
Վարդանը կրկին ուսումնասիրում է ագաթը: Դրա կապույտ ու կարմիր երանգները չեն միախառնվում, իրար վանում են: Ցածրաձայն մեղեդին գնալով բարձրանում է: Ձայնը խռպոտ է, եղանակը' անհավասար: Եղանակի փոփոխության հետ խաղում է նաև պայծառությունը:
Այսօր, ի տարբերություն մյուս օրերի, տղան սենյակից դուրս չի գալիս: Ողջ օրը գլխում լողում են շշուկներն ու եղանակը:
Եվ նա քնում է: Տեսնում է երազ: Նորից մթություն: Այս անգամ կա մի ծորակ, մոտը' սպիտակազգեստ աղջիկը, ով սառած դիտում է տղային: Ձեռքում կա ապակե բաժակ, որի մեջ ջուր է լցնում ծորակից: Հոսող ջուրը կանգնում է: Վարդանը, քաջությունը առանց լքելու, չի հեռանում: Սկսում է հոսել արյուն: Բաժակը պայթում է: Տղան փորձում է փախչել ու դեմ առ դեմ է կանգնում աղջկան: Նա բերանը լայն բացում է և խլացնող սուլոց է հանում: Բերանի ծայրերը պատռվում են, հասնում են ականջներին, վառ կարմիր կաթիլները մեկ-մեկ հոսում են հարավ' ծածկելով աղջկա սպիտակ շորերը բառերով' « գալիս ենք »։ Վարդանի աչքերը մեծանում են, բարձր ճիչ է արձակվում և արթնանում է, ընկնում գետնին:
ՎԱՐԴԱՆ
(վախեցած, զարմացած, ինքն իրեն, ծանր շնչելով)
Էլի՞: Էս աղջիկն ո՞վ ա, ի՞նչ ա ուզում ինձանից: Եթե երրորդ անգամ էլ սրան տեսնեմ, հաստատ իրականության հետ կապ ունի:
ՀԱՋՈՐԴ ԳԻՇԵՐ, ՍԵՆՅԱԿՈՒՄ, ՄԹՈՒԹՅՈՒՆ
Վարդանը չի կարողանում քնել։ Աչքերը փակցված ձեռքի քարին' մտածում է։
ՎԱՐԴԱՆ
(Մտքում)
Հիմա էլ չեմ կարում քնել։ Սաղ էդ աղջկա պատճառով։ Վախում եմ։ Ես' Վարդանս, վախում եմ...քնելուց։ Բայց լավ, էհհ, ի՞նչ ա լինելու որ, ընդամենը երազ ա, էլի։
Փակում է աչքերը։ Սառը սենյակում լսվում է միայն տղայի շնչառությունը և սրտի տրոփումը։ Ձայները կրկնապատկվում են։ Վարդանը դեմքի վրա զգում է թացություն։ Բացում է աչքերը. Խավար է։ Զգում է նոր կաթիլ։ Հառում է վեր' առաստաղին, բայց ոչինչ չկա։ Շոշափում է թաց մասը և աչքի դիմաց բերում ձեռքը։ Սրտի հարվածները ուժգնանում են։

Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top