17

ՎԱՐԴԱՆ
(ցածրաձայն)
Ո՞նց...ո՞նց պաշտպանվեմ...հրեշներից:
ՍԱՐԿԱՎԱԳ
(ժպտալով)
Տղաս, հրեշներից պաշտպանվելու համար պետք է վազես տիրոջ մոտ: Մկրտվա՞ծ ես:
Վարդանը շարժում է գլուխը:
ՎԱՐԴԱՆ
Դեռ չէ: Սպասում ենք մեծանամ:
ՍԱՐԿԱՎԱԳ
Որդիս, բայց դա ճի՞շտ որոշում է, դու նույնիսկ չգիտես ինչ կլինի վաղը, ուր մնաց հեռու ապագան: Մկրտվիր հիմա, մի հետաձգիր:
Վարդանը կասկածով նայում է նրան:
ՎԱՐԴԱՆ
Բայց դա ի՞նչ պիտի փոխի:
Սարկավագը շոյում է նրա գլուխը:
ՍԱՐԿԱՎԱԳ
(հանգիստ, ժպիտով)
Հավատա, մկրտվիր և կփրկվես:
ՎԱՐԴԱՆ
(զարմացած)
Հենց հիմա՞:
Սարկավագը հաստատում է:
ՎԱՐԴԱՆ
Բայց կնքահայր չկա հիմա, ոչ էլ ոսկե խաչ ու ծնողներս:
Սարկավագը թեթև ծիծաղ է դուրս տալիս:
ՍԱՐԿԱՎԱԳ
Միակ բանը, որ քեզ պետք է մկրտության համար' հավատն է:
Վարդանը նայում է Հովհաննեսին: Ընկերը համաձայնվում է հորեղբոր հետ:
ՎԱՐԴԱՆ
Լավ, հիմա կմկրտվեմ:

Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top