11
ՎԱՐԴԱՆ
(տխրորեն ժպտալով)
Եկա՞ր, քեզ ասելու բան ունեմ:
Ընկերը ականջները սրում է' զգալով նրա հազվագյուտ լրջությունը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ
(ուշադիր)
Ասա:
ՎԱՐԴԱՆ
(խորը շնչելով և արտաշնչելով)
Հիշու՞մ ես էն օրը, որ քարանձավ մտանք:
ՀՈՎՀԱՆՆԵՍ
(պատրաստ վախենալու)
Հա...
ՎԱՐԴԱՆ
Էնտեղից մի թանկարժեք քար գտա, տարա տուն: Հիմա էլ շատ վախենալու, վատ երազներ եմ տեսնում: Չեմ կարում քնել:
Հովհաննեսի աչքերը բացվում են սարսափից:
ՀՈՎՀԱՆՆԵՍ
(դանդաղորեն)
Եթե քեզ համար վախենալու ա...ուրեմն շատ վախենալու ա...
ՎԱՐԴԱՆ
Եվ չեմ կարում կտրվել դրանից: Հաստատ քարից ա, չգիտեմ ոնց, բայց փաստը մնում ա փաստ:
Ընկերը մտածում է: ՄԻ քանի վայրկյան հետո պայծառ գաղափար է ունենում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ
Քարը մոտդ ա, չէ՞:
Վարդանը գլուխը շարժում է' հաստատելով, որ քարը իր մոտն է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ
Ուրեմն լսիր, թե ինչ ենք անում: Գնում ենք բլուր ենք բարձրանում, ձորից նետում ենք քարը և վերադառնում ենք տուն:
Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top