1
ՁՄԵՌ, ԴՊՐՈՑ, ԱՐԱՏԵՍԻ ԳՅՈՒՂ
Լսվում է զանգի ձայնը: Վազելով դպրոցից դուրս են գալիս երեխաներ:
ՎԱՐԴԱՆ
(բղավելով)
Այո՜, վերջապես, արձակուրդնե՜ր:
ՀՈՎՀԱՆՆԵՍ
(ժպտալով)
Դե ինչի՞ն ենք սպասում, գնացի՜նք, բայց առանց վազելու, գետինը սառ է:
Վարդանը' մուգ գույնի մազերով, մաշկով և աչքերով տղան, չի լսում ընկերոջը և վազում է:
ՎԱՐԴԱՆ
(վազելու ժամանակ, բարձրաձայն)
Հասի՛ր ինձ թե կարող ես:
Հովհաննեսը' Վարդանի ամենամտերիմ ընկերը' շագանակագույն մազերով, բաց մաշկի գույնով և կապտականաչ աչքերով, հոգնած արտաշնչում է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ
(մտահոգված)
Լավ էլի՜, ու՞ր ես գնում:
Սկսում է վազել ընկերոջ հետևից: Սահում է, ընկնում է գետնին և հասնում է Վարդանի մոտ' դեմքը ձյան մեջ գամված:
ՎԱՐԴԱՆ
(ծիծաղելով)
Տեսնում եմ դեռ վազել չես սովորել: Շնորհավոր:
Հովհաննեսը վեր է նայում նրան' ձյունը թոթվելով: Վարդանը նետում է ձեռքը' օգնելով նրան կանգնել:
ՀՈՎՀԱՆՆԵՍ
(թեթևակի զայրացած)
Ու՞ր ես գնում:
Ընկերը շրջվում է մեկ վայրկյանով և լայնորեն ժպտում է:
ՎԱՐԴԱՆ
(աչքերը մեծացրած)
Չե՛ս հավատա ինչ եմ գտել:
Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top