Բարություն

Մի մանուշակագույն թեփուկներով, մեկ աչքով, կարիճի պոչով և շնաձկան ատամներով մի էակ վազելով եկավ հասավ կանանց մոտ' բեռնին առնետներ:
-Վաաա՜, տե՛ս ով եկավ:
Այս ասելուց հետո երկուսն էլ սկսեցին հարվածել էակին, որը ամենաշատ նման էր շան: Մեկը' ձեռքի փայտիկով, մյուսը' ցախավելով: Սրանից հետո սկսեցին խառը անիմաստ ձայներ հանել և կենդանուն վիրավորել:
-ՄԻ ՇԱԲԱԹ, ԼՍՈՒ՞Մ ԵՍ, ՄԻ ՇԱԲԱԹ ՔԵԶ ԵՆՔ ՄԱՆ ԳԱԼԻՍ, ՔՈ ՓՈԽԱՐԵՆ ԳՈՐԾԵՐ ԷԻՆՔ ԱՆՈՒՄ, ՀԻՄԱ՞ ԵՍ ԳԱԼԻՍ:
Էակը լռած սկսեց լաց լինել:
-ԳՆԱ ԷՍՏԵՂԻՑ, ԱՆՊԻՏԱՆԻՆ ՄԵԿԸ:
Բղավեց երկրորդ գանգրահերը:
Կենդանին առանց հակաճարելու հնազանդվեց և հեռացավ:
Այս իրադարձությունը ծանր ազդեցություն ունեցավ Դժոխքից փախածի վրա…
Առաջին անգամ, կախարդները հանձնարարություն տվեցին Սատանայի ծոռանը: «Գնա երկու մարդկային աչք բեր»:
Այժմ էակը քայլում էր անտառի միջով, որ գնա հասնի գյուղ և որսա մարդկային աչքեր: Նա հասկանում էր, որ դա անելու համար անհրաժեշտ է որսին անշարժեցնել, իսկ իր իմացած միակ տարբերակը որսին սպանելն էր: Մի քանի ժամ քայլելուց հետո ծառերի հետևից լսում է ծառերի տեսքին համապատասխանող ձայներ: Չկարողանալով իր հետաքրքրությունը զսպել' մոտենում է ծառերին: Փոսի մեջ մանուշակագույն էակը նստած հոշոտում էր մի մաշված սև գոտի, որը երևի գտել էր անտառի սկզբից' գյուղին մոտ: Էակը տեսնում է իրենով հետաքրքրված Դժոխքից փախածին և անմիջապես հողի մեջ թաղում իր դեմքը: Իսկ Սատանայի ծոռան հետաքրքրությունը գնալով մեծանում է: Մոտենում է էակին և փորձում շոշափել նրան, բայց նա թույլ չէր տալիս: Էակը խուսափում էր դիպչելուց: Այս տեսնելով' Դժոխքից փախածը վազում է իրեն ծանոթ ճանապարհը և գտնում սնկեր: Բերանում հավաքում ու պահում է և վերադառնում էակի մոտ, բայց փոսը գտնում է դատարկ: Տխրում է, բայց չի ալարում սնկերը զգուշորեն դասավորել փոսի մեջ ու հեռանում է:

Bạn đang đọc truyện trên: AzTruyen.Top